Նորություններ

Հայտնի են լողափնյա վոլեյբոլի Հայաստանի հաղթողներն ու մրցանակակիրները

Սպորտ 2019-06-10

Ավարտվել է Երևանում ընթացող լողափնյա վոլեյբոլի Հայաստանի մինչև 17 տարեկան տղաների և աղջիկների առաջնությունը, որին մասնակցեցին 12 տղաների և 12 աղջիկների զույգեր: Առաջնության առաջին խաղային օրը թիմերը հանդես են եկել օլիմպիական մրցակարգով, այնուհետև հաղթող թիմերը մրցել են ենթախմբերում: Աղջիկների պայքարում եզրափակիչ խաղում «Վան» (Մաթոսյան Օֆելյա/Կինդլովա Էլիշկա) զույգը 2:0 հաշվով հաղթել է «Ավան»-ը ներկայացնող (Մելքումյան Դիանա/Պողոսյան Մերի) զույգին։ 3-4 տեղերի համար մրցել են ԽՄՕՄՄ և «Աբովյան» թիմերը։ Հաղթել է «Աբովյան»-ը ներկայացնող Բադասյան Աննա և Հայրապետյան Սոնա զույգը: Տղաների եզրափակիչ հանդիպումը կայացել է «Արաբկիր» (Սամվել Ղասաբօղլյան/Խաչատուր Ասմարյան) և ԽՄՕՄՄ (Նազարյան Վահե/Խալաթյան Կարեն) զույգերի մասնակցությամբ: Գերլարված խաղում ավելի ուժեղ են գտնվել «Արաբկիր»-ի տղաները՝ հաղթելով 2:1 հաշվով: 3-4 տեղերի համար մրցել են «Արաբկիր-2» և ՄՍՀԿ թիմերի զույգերը։ 2:0 հաշվով հաղթել են Մխիթար Սեբաստացու կրթահամալիրը ներկայացնող տղաները (Հակոբյան Գագիկ/Պողոսյան Դավիթ): Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով և գավաթներով: Բոլոր մրցանակային տեղեր գրաված թիմերն իրավունք են ձեռք բերել հանդես գալու հուլիսի 1-3-ը Երևանում կայանալիք տղամարդկանց և կանանց լողափնյա վոլեյբոլի Հայաստանի առաջնությանը: Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: