Նորություններ

Միաժամանակ երկու հանդիպում` Հայաստանի ֆուտբոլի 2013/14թթ. Գավաթի առաջնության շրջանակներում

Սպորտ 2013-11-06

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, տեղի կունենան Հայաստանի Գավաթի 2013/14թթ. առաջնության քառորդ եզրափակչի երկու հանդիպումներ: «Հրազդան» մարզադաշտում ժամը 16:00-ին` «Արարատ»-«Փյունիկ» հանդիպումը, և կրկին նույն ժամին «Հանրապետական» մարզադաշտում` «Ուլիս»-«Գանձասար» հանդիպումը:
Բարձրագույն Խմբի առաջատար «Արարատը» կադրային լուրջ կորուստներով է մոտենում խաղին: Երեկ հայտնի դարձավ, որ «Գանձասարի» հետ խաղից հետո ունեցած միջադեպի համար որակազրկվել են «Արարատի» հիմնական կազմի խաղացողներ Ստեփան Ղազարյանը, Դարկո Բոնդիչը և Գևորգ Նռանյանը:
 
Պետք է նշել, որ դարպասապահ Ստեփան Ղազարյանը բավական հաջող մրցաշրջան է անցկացնում և առաջնության վերջին վեց տուրերում գոլ բաց չի թողել: «Արարատն» ունի մի շարք փորձառու դարպասապահներ, ուստի Ղազարյանին փոխարինողներ կգտնվեն: Հավանական է, որ հիմնական կազմում ասպարեզ դուրս է գալու Գրիգոր Մելիքսեթյանը, ով կարիերան սկսել է հենց «Փյունիկում»…
 
Առաջին խաղում գրանցված արդյունավետ ոչ-ոքին ձեռնտու է «Արարատին», իսկ «Փյունիկը» հաջորդ փուլ դուրս գալու համար պետք է առնվազն մեկ գնդակ խփի:
 
«Ուլիս»-«Գանձասար» հանդիպման վերաբերյալ կարելի է ասել, որ Կապանում գրանցված գոլազուրկ ոչ-ոքին ավելի մեծ հետաքրքրություն է հաղորդում այս դիմակայությանը: Այսօրվա մրցավեճում կողմերը բավական զգույշ կգործեն, քանի որ ցանկացած գոլ կարող է վճռել դիմակայության ելքը:
 
«Գանձասարի» կազմում որակազրկված են հիմնական կազմի խաղացողներ Հրայր Մկոյանը և Արթուր Ավագյանը:
 
Աղբյուրը` armsport.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: