Նորություններ

Վերջին զանգ 2019

Կրթական 2019-05-27

Սահմանագիծը հատեց ևս մեկ ուսումնական տարի՝ լի ձեռքբերումներով, տքնաջան աշխատանքով: Շրջանավարտների հերթական մի սերունդ ,որի ճակատագիրը խմբագրվեց, իսկ այնուհետև սրբագրվեց մեր կրթօջախի կամարների ներքո, մեծ կյանքի խաչմերուկում կընտրի իր ճանապարհը , անվարան առաջ կգնա՝ հաճախ վերապրելով դպրոցական օրերի հրաշք ակնթարթները և գունագեղ պահերը: Դժվար է բաժանվել նրանցից, ում սիրում ես, առավել դժվար է ուղղակի բարի ճանապարհ մաղթել ու մի պահ մտածել ,որ առավոտյան դպրոցի մուտքի մոտ չես տեսնելու ու չես ողջունելու վաղուց սիրելի դարձած աշակերտներիդ: Ճանապարհը, որ միասին անցանք, բնավ էլ դյուրին չէր,հաճախ փշոտ էր, խութերով,փորձություններով լի, բայց հաղթահարելի էր, քանզի սիրո և նվիրումի փարոսը ամենուր ուղեկցում էր մեզ՝ վայրկյան իսկ չլքելով : Օրվա սուրբ խորհրդին համահունչ՝ աստվածային օրհնություն,խաղաղություն, սեր և երջանկություն եմ մաղթում մեր սիրելի շրջանավարտներին՝ վաղվա մեր զինվորներին, գորովագութ մայրերին, բժիշկներին, գիտնականներին, մեր երկրի ապագա արժանապատիվ քաղաքացիներին: Սիրելի՛ շրջանավարտներ, թող այս պահը լինի ձեր մեծ կյանքի ճանապարհի սկիզբը՝ մեծ հաղթանակների, ձեռքբերումների, արարումների ակնկալիքներով:Թող ձեր ճանապարհին զգաք միայն հաջողության և հաղթանակի ներկայությունը: Բարին ՝ ընդ ձեզ Տնօրեն՝ Ն.Ա.Սահակյան

Լոռի, ք. Վանաձորի թիվ 11 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: