Նորություններ

Արթուր Ալեքսանյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող

Սպորտ 2019-05-27

Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, Արթուր Ալեքսանյանը հաղթել է Ղազախստանի միջազգային մրցաշարում: Եզրափակչում 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը հաղթել է ռուս Ալքսանդր Գոլովինին։ 2018 դեկտեմբերից ի վեր սա Ալեքսանյանի առաջին միջազգային մրցաշարն էր: Այս ընթացքում օլիմպիական չեմպիոնը բուժվել է ԱՄՆ-ում: Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչները՝ Արթուր Շահինյանը և Արմեն Մելիքյանը, պարտվել են բրոնզե մեդալի համար գոտեմարտերում: Այս քաշային կարգում բրոնզե մեդալներ են նվաճել Ռուսաստանի ներկայացուցիչներ Նիկիտա Մելնիկովը և Դանիլա Սոտնիկովը։ Աղբյուրը՝ Armenpress.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: