Նորություններ

ԲԱՐԻ ԵՐԹ ՈՒ ԿԱՆԱՉ ՃԱՆԱՊԱՐՀ, ՍԻՐԵԼԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵ՛Ր

Կրթական 2019-05-27

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՍԻՐԵԼԻ՛ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ Սիրելի շրջանավարտնե՛ր, Ծովագյուղի Մուրացանի անվան միջն. դպրոցը շնորհավորում է ձեզ այս անմոռանալի և գեղեցիկ օրվա առթիվ։Այսօր դուք գտնվում եք դպրոց-կյանք ճամփաբաժանին։ 《Վերջին զանգի》ղողանջով մուտք կգործեք մի նոր աշխարհ՝ լի փորձություններով, հիասթափություններով, բայց միևնույն ժամանակ հաճելի ակնթարթներով։ Հիշե՛ք՝ դուք եք մեր երկրի ապագան, և ձեզնով է պայմանավորված լինելու մեր հայրենիքի հզորությունն ու բարօրությունը։ Սա առանձնակի տոն է նաև ուսուցիչների համար։Ուսուցիչների շնորհիվ է կյանք մտնում հասուն ու կազմակերպված մի նոր սերունդ։ Այսօր հուշերի, խոստովանությունների, հրաժեշտի ու լավագույն մաղթանքների օր է։ Սիրելի՛ շրջանավարտներ, Ծովագյուղի Մուրացանի անվան միջն. դպրոցի տնօրենությունը, ուսուցիչներն ու աշակերտները ի սրտե շնորհավորում են բոլորիդ դպրոցական ուսումնառությունն ավարտելու կապակցությամբ։ Մաղթում են ձեզ անսահման հաջողություններ, ուժ ու կորով, կամք ու համբերություն կյանքի փորձություններից պատվով դուրս գալու համար։

Գեղարքունիք, գ. Ծովագյուղի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: