Նորություններ

16 մեդալ՝ բազկամարտի Եվրոպայի առաջնությունում

Սպորտ 2019-05-24

Ավարտվել է Հունաստանի Լուտրակի քաղաքում անցկացվող բազկամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել է նաև Հայաստանի հավաքականը։ Առաջնությանը մեր մարզիկները նվաճել են 16 մեդալ՝ 6 ոսկե, 3 արծաթե և 7 բրոնզե: Հայաստանի հավաքականի կազմում մեծահասակների ձախ ձեռքի մրցապայքարում ոսկե մեդալակիր են դարձել 60 կգ քաշային Աշոտ Ադամյանը և գերծանր քաշային Դավիթ Մադոյանը: 20 ամյա Դավիթ Դադիկյանը մինչև 21 տարեկանների 90-ից բարձր քաշային մարզիկների պայքարում Եվրոպայի չեմպիոն է հռչակվել և՛ աջ, և՛ ձախ ձեռքով: Դավիթը նվաճել է նաև 2 բրոնզե մեդալ՝ ուժերը փորձելով մեծահասակների պայքարում։ Հաշմանդամ մարզիկների պայքարում պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել նաև 80 կգ քաշային Սարգիս Ստեփանյանը և 85 քաշային Սարիբեկ Խաչատրյանը, իսկ Սերոբ Աբրահամյանը նվաճել է արծաթե մեդալ։ Պատանիների պայքարում արծաթե մեդալներ են նվաճել Սամվել Ազիզյանը և Արսեն Խաչատրյանը։ Բրոնզե մեդալներ են նվաճել Դավիթ Ստեփանյանը, Դավիթ Դադիկյանը, Հովհաննես Ծառուկյանը և Վլադիմիր Մնացականյանը։ Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: