Նորություններ

<<ԱՇԽԱՐՀԻ ՅՈԹ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԸ>>

Կրթական 2019-05-23

Մայիսի 23-ը 4-րդ " Բ "դասարանցիների համար այն կարևոր օրն էր, երբ նրանք պետք է ազդարարեին, որ մուտք են գործում իրենց կյանքի մի նոր փուլ՝ դառնալով միջին դպրոցի սան: <<ԱՇԽԱՐՀԻ ՅՈԹ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԸ>> այսպիս գեղեցիկ խորագիր էր ընտրել իր միջոցառման համար մեր շատ սիրելի դասվար Ռուզաննա Փիլիկյանը: Հրաժեշտի միջոցառմանը բավական շատ հիշողություններ ու պատմություններ ունեին ներկայացնելու. չէ՞ որ իրենք միասին հետաքրքիր պահերով լի 4 տարիներ էին անցկացրել, բազմաթիվ դժվարություններ էին հաղթահարել ու նաև մեծ հաջողությունների էին հասել: Աչքի էին ընկել նրանով, որ դրսևորել էին իրենց որպես համախմբված, կազմակերպված, բանիմաց դասարան, ուր յուրաքանչյուր ոք պատրաստ է օգնել և աջակցել իրար: Ավարտական միջոցառման ընթացքում վերհիշեցին և վերապրեցին այն հրաշալի պահերը, որոնք ունեցել են իրենց դպրոցական առօրյայում: Թերթեցին կրտսեր դպրոցում անցկացրած իրենց հիշողությունները: Մի բան հստակ էր և՛ իրենց, և՛ ներկաների համար. սիրով ու ջերմությամբ հիշելու են տարրական դպրոցում անցկացրած բոլոր ուրախ պահերը:

Արմավիր, ք. Արմավիրի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: