Նորություններ

Հրաժեշտ այբբենարանին

Կրթական 2019-05-23

Յուրաքանչյուր անգամ հրաժեշտ այբբենարանին միջոցառում ակնդրելիս առավել ահագնանում է սուրբ Մաշտոցի գործը, առավել ակնհայտ է դառնում մեր ժողովրդի գոյատևման գաղտնիքը: ԱÛá°, սերունդները հերթագայում են , տառաճանաչ դառնում , ստանում գիտության դռները բացելու բանալիներ: Մեկ անգամ ևս դա հաստատեցին իրականացված միջոցառումները: Դպրոցի IԱ դասարանը / դասվար՝ Զ. Մովսիսյանը/ թումանյանական շնչով ու ոգով սկսեց միջոցառումը: Հանրածանոթ հեքիաթների հերոսները իրենց կերպարներով, տիպիկ խաղով, երգ ու պարով հիացրին թե° ուսուցիչներին, թե° ծնողներին: Նրանք խոսեցին նաև շատ կարևոր բաների մասին՝ Մաշտոց, գիր ու տառ, լեզու, հայրենիք: Նրանց խոսքը համեմված էր թեմային համապատասխան երգերի գեղեցիկ կատարումներով: Յուրօրինակ հետաքրքիր էր նաև IԲ դասարանի հանդեսը /դասվարներ՝ Հ. Սահակյան, Գ. Շահվերդյան/: Հատկապես գեղեցիկ էր աղջիկների հեզանազ պարը, խաղաղությանը նվիրված աղավնիներով երգի կատարումը: Այսպես դպրոցի հերթական սերունդը ապացուցեց, որ տառաճանաչ է. դրա ապացույցը եղավ տնօրենության կողմից երեխաներին տառաճանաչության վկայականներ հանձնելը:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: