Նորություններ

Հայ բռնցքամարտիկներ Վիկ Դարչինյանը և Վանես Մարտիրոսյանը ռինգ դուրս կգան նույն օրը նույն վայրում

Սպորտ 2013-11-05

Ս.թ. նոյեմբերի 9-ին ամերիկյան Կորպուս-Քրիստի քաղաքի «American Bank Center»-ում տեղադրված ռինգում կմենամարտեն երկու հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ:
Կիսաթեթև քաշային կարգում վերջապես կկայանա Վախթանգ Դարչինյան-Նոնիտո Դոներ ռեվանշ մրցամարտը: 2007 թվականին Վիկի նկատմամբ անակնկալ հաղթանակ տոնելով՝ ֆիլիպինցին միանգամից հայտնվեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի վերնախավում, որից հետո վեց տարի անընդհատ տարբեր պատճառաբանություններով խուսափում էր «Կատաղած Ցուլի» հետ ռեվանշ մրցամարտից: Միայն վերջերս կուբացի Գիլյերմո Ռիգոնդոյից կրած պարտությունը Դոներին հարկադրեց բարձրանալ կիսաթեթև քաշային կարգ և հանդիպել Վախթանգ Դարչինյանի հետ:
 
Նույն օրը նույն վայրում 1-ին միջին քաշային կարգում WBO աշխարհի չեմպիոնի գոտու համար, որը վերցվել է ռուսաստանցի Զաուրբեկ Բայսանգուրովից, կհանդիպեն ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Վանես Մարտիրոսյանն ու ԱՄՆ-ը ներկայացնող Դեմիտրիուս Անդրադեն:
 
Աղբյուրը` aravot.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: