Նորություններ

Դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու ժամկետները

Ուշագրավ 2019-05-20

Երևանի պետական հանրակրթական դպրոցների հայտագրման առցանց համակարգի միջոցով մայիսի 17-ի, ժամը 15:00-ի դրությամբ հերթագրվել է առաջին դասարան հաճախելու իրավունք ունեցող 10 367 երեխա:

Ծնողները դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնեն դպրոց հայտագրումից հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, այլապես հերթագրումը կչեղարկվի:

 

Ուշադրություն. այն ծնողները, ովքեր առցանց հերթագրման ժամանակ ինչ-որ պատճառով չեղարկել են հայտագրումը և ընտրել նոր դպրոց, փաստաթղթերը պետք է ներկայացնեն 10 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Ծնողները փաստաթղթերը կարող են դպրոց ներկայացնել նշված ժամկետներում՝ յուրաքանչյուր աշխատանքային օր:

 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.

 

1. Դիմում՝  ուղղված տնօրենին

2. Բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանք,

3. Ծննդյան վկայականի կամ անձնագրի բնօրինակը և պատճենը,

4. 2 լուսանկար՝ 3x4 չափսի,

5. Վկայագիր «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ»՝ տրված տարածքային կառավարման պետական մարմնի կողմից, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողին հատուկ դպրոց ընդունելու համար, առկայության դեպքում:

 

Անհրաժեշտ է դպրոց ներկայացնել նաև երեխայի Հանրային ծառայությունների համարանիշի մասին տեղեկանքը:

 

Համակարգը նաև հնարավորություն է տալիս ստուգել, թե երեխան որ դպրոցում է հերթագրված: Ստուգումը կարելի է կատարել՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://bit.ly/2HokL5g:

 

Աղբյուրը՝ Edu.am

 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: