Նորություններ

Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն

Սպորտ 2019-05-20

Սամբոյի Հայաստանի հավաքականի անդամ Տիգրան Կիրակոսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: Իսպանիայի Խիխոն քաղաքում մեկնարկած սամբոյի Եվրոպայի առաջնության 52 կգ քաշային կարգում Կիրակոսյանը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ էլ մրցել է ռուս մարզիկ Եվգենի Երյոմինի հետ: Հայ սամբիստը հաղթել է 2:1 հաշվով՝ երրորդ տարին անընդմեջ դարռնալով Եվրոպայի չեմպիոն: Ավելի վաղ 68 կգ քաշային կարգում Ռաֆիկ Մանուկյանը և մարտական սամբոյի 57 կգ քաշային կարգում Պողոս Բադալյանը արժանացել էին բրոնզե մեդալների: Նշենք նաև, որ սամբոյի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մեկնել է 19 մարզիկով: Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: