Նորություններ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ներկայացրել է հաջորդ մրցաշրջանի մարզաշապիկը

Սպորտ 2019-05-16

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ներկայացրել է 2019/20 մրցաշրջանի համար նախատեսված մարզաշապիկը: Այն ավանդական կարմիր գույնի է: Ակումբի տարբերանշանը պատկերված է սև-ոսկեգույն գույներով՝ հիշատակելով 1998/99 մրցաշրջանը, երբ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը թրեբլ ձևակերպեց՝ դառնալով Անգլիայի չեմպիոն, երկրի գավաթակիր, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի հաղթող: Թևքերի վրա պատկերված է «90+1» և «90+3», որոնք խորհրդանշում են «Բավարիայի» հետ եզրափակիչ խաղում խփված գոլերը (2:1): Նոր մարզահագուստով առաջինը կխաղան ՄՅՈւ-ի նախկին ֆուտբոլիստները՝ թրեբլին նվիրված խաղում: Դա տեղի կունենա մայիսի 26-ին Օլդ Թրաֆորդ մարզադաշտում: Գործող ֆուտբոլիստներն այս մարզահագուստով կսկսեն հանդես գալ հուլիսի 17-ից սկսած, երբ Ավստրալիայում կմրցեն «Լիդս Յունայթեդ»-ի հետ: Աղբյուրը՝ Armsport.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: