Նորություններ

<< Տոնն է հայոց գրերի >>

Կրթական 2019-05-15

<< Տոնն է հայոց գրերի >> Ամեն տառը մի մանչուկ է դարձել, մանկան անզուսպ հրճվանքը խառնվել է 1-ին դասարանցու թոթովանքին ու հնչում է մաքուր հայերենը: Արմավիր քաղաքի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան N5 հիմնական դպրոցում ուսումնական տարվա սկզբին ձևավորվեց 1 " Գ " դասարանը: Շուտով կավարտվի ուսումնական տարին և փոքրիկներն արդեն տառաճանաչ են: Այսօր մանուկները հրաժեշտ են տալիս այբբենարանին, նրանց ոգևորությունը մեծ է, իսկ ուսուցիչներն ու ծնողները` հուզված: Դասվար Սուսաննա Բաղդասարյանի մանկավարժական փորձը, հնարավորություւն է տալիս միջոցառմանն ամեն անգամ ներկայանալ հայեցի ու գեղեցիկ սցենարով: Միջոցառման ընթացքում հնչում էր մեսրոպատառ լեզվին նվիրված արտասանությունն ու երգը: Շքեղ, գունավառ, ոգևորիչ հանդես էր: Ամիսներ շարունակ փոքրիկները տիրապետեցին յուրաքանչյուր տառի գրությանը, սովորեցին գրել ու կարդալ:

Արմավիր, ք. Արմավիրի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: