Նորություններ

Թումանյանի ստեղծագործությունները հնչում են ռուսերեն

Կրթական 2019-05-14

14.05.2019թ. Ստեփանավանի N 1 հիմնական դպրոցում կայացավ Թումանյանի 150-ամյակին նվիրված մրցույթ-միջոցառում՝ 5-9-րդ դասարանցիները ռուսաց լեզվով արտասանեցին Թումանյանի ստեղծագործություններից: Մրցույթը կազմակերպել էին ռուսաց լեզվի ուսուցիչներ Մ. Պապյանը և Մ. Մատինյանը: Երեխաները նախապես ընտրել էին ուսուցչի կողմից տրված բանաստեղծությունները և խնամքով նախապատրաստվել էին: Նրանք կարողացան ճիշտ արտասանել: Երևում էր, որ նրանք ջանադրաբար էին աշխատել, ռուսերենի հնչողությունն ու շեշտադրությունը կարողացան ճիշտ ներկայացնել: Ժյուրիի կողմից ընտրված Ա. Հայրապետյանը և Մ. Մուրադյանը զբաղեցրեցին 1-ին տեղը:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: