Նորություններ

Վերջին զանգը կհնչի մայիսի 24-ին

Ուշագրավ 2019-05-14

Այս տարի հանրապետության դպրոցներում վերջին զանգը կհնչի մայիսի 24-ին՝ չնայած տարածված այն տեղեկություններին, թե ավարտական այդ միջոցառումն անցկացվելու է ամսի 25-ին՝ շաբաթ օրը: «Քանի որ ուսումնական պլանում նշվում է, որ հնգօրյա դպրոցներում դասերը ավարտվում են ամսի 24-ին, վեցօրյաներում՝ ամսի 25-ին, այդտեղից էլ նման կարծիք է առաջացել»,- նշել է ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը։ Աշոտ Արշակյանը նշել է նաև, որ 9-րդ դասարանն այս տարի կավարտի մոտավորապես 30 հազար աշակերտ, իսկ 12-րդ դասարանը՝ մոտ 20 հազար։ Հիշեցնենք, որ մայիսի 26-ին 9-րդ դասարանցիները կենտրոնացված կարգով քննություն կհանձնեն «Հայոց լեզու և գրականություն» առարկայից։ «Քննություն կանցկացվի կիրակի օրով, և այն ուսուցիչները, որոնք կմասնակցեն քննական պրոցեսին կփոխհատուցվեն Աշխատանքային օրենսգրքի համաձայն։ Կիրակի օրը ինքնանպատակ չի ընտրվել, քանի որ մեծ քանակությամբ երեխաների տեղաշարժ է լինելու, խցանումներից, անվտանգությունից ելնելով ընտրվել է կիրակին»,- նշել է Ա․ Արշակյանը։ Նա հավելել է, որ նախորդ տարվա համեմատ 12-րդ դասարանցիների թիվն աճել է․ նախորդ տարի 12-րդ դասարանն ավարտել էր 9600 աշակերտ, իսկ թվի նազումը պայմանավորված էր 12-ամյա կրթության անցման հետ։ Աղբյուրները՝ Panorama.am, Armtimes.com

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: