Նորություններ

Պրեմիեր լիգայի լավագույնները

Սպորտ 2019-05-14

Ավարտվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2018-2019 մրցաշրջանի խաղարկությունը։ Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Լիվերպուլ»-ի պաշտպան Վիրջիլ Վան Դեյկը։ Միանգամից 3 ֆուտբոլիստ արժանացել է ԱՊԼ-ի՝ 2018-2019 մրցաշրջանի լավագույն ռմբարկուի կոչմանը: «Լիվերպուլ»-ից Մոհամեդ Սալահն ու Սադիո Մանեն և «Արսենալ»-ից Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը 22-ական գոլով ավարտել են մրցաշրջանը՝ մեկ գոլով գերազանցելով չեմպիոն հռչակված «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոյին: 22 գոլերը խփելու համար Մանեից ու Օբամեյանգից պահանջվել է 36 խաղ, իսկ Սալահը 38 խաղ է անցկացրել: Նշենք նաև, որ Օբամեյանգը 4 անգամ դարպասը գրավել է 11-մետրանոցի նշակետից, Սալահը 3 գոլ է խփել 11-մետրանոցով, իսկ Մանեն բոլոր գոլերը հեղինակել է խաղային իրավիճակներից: Աղբյուրը՝ Armsport․am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: