Նորություններ

Խաղաղություն ամենեցուն

Ուշագրավ 2013-11-04

«Խաղաղության օր» խորագրով «Հարավաֆրիկյան հանրապետության օր» նկարների ցուցահանդեսի շրջանակներոմ հայ երեխաները խաղաղության մասին իրենց պատկերացումներով ուղղակի ամաչեցրին հարավաֆրիկացի ռեժիսոր Բենջամին Ֆրենսիսին:
Ռեժիսորը ցավով նշել է, որ մեծահասակների կողմից ստեղծած մեկ ռումբը բավական է պատերազմ սկսելու համար, այնինչ, խաղաղությունը վերականգնելու համար շատ ավելի տևական ժամանակ է պահանջվում: Չնայած սրան, ռեժիսորին մխիթարում է այն, որ աշխարհի բոլոր երեխաների պատկերացումները խաղաղության մասին նույնն են և բացի այդ, երեխաները ոչ թե ռումբեր ստեղծող, այլ խաղաղություն պահանջողներ են: Սրանում Ֆրենսիսն ավելի քան համոզվել է՝ երեխաների նկարները տեսնելով:
 
Հայ երեխաներն աշխարհում խաղաղություն հաստատելու իրենց ստեղծագործ մոտեցմամբ այնքան էին զարմացրել ռեժիսորին, որ նա կցանկանար աշխարը կառավարեին ոչ թե մեծահասակները, այլ՝ երիտասարդները, քանի որ նրանց ընկալումն ավելի նոր է ու խաղաղասեր: Խաղաղության ջատագովության շրջանակներում այլ միջոցառումների մասնակցությամբ ևս հետագայում էլ հայ երեխաների հետ համագործակցությունը ռեժիսորը կշարունակի:
 
Դե իսկ հայաստանյան ջերմ ընդունելության շնորհիվ հարավաֆրիկացի ռեժիսորն իրեն Հայաստանում պարզապես գերաստղ է զգացել:
 
Աղբյուրը՝ www.aravot.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: