Նորություններ

Մրցում – Գավաթ վոլեյբոլ սպորտաձևից նվիրված Ապրիլյան Քառօրյա պատերազմի զոհերի հիշ

Կրթական 2019-05-13

Վանաձորի Գրիբոյեդովի անվան N11ավագ դպրոցում արդեն երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվում է Մրցում – Գավաթ վոլեյբոլ սպորտաձևից նվիրված Ապրիլյան Քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին։ Մասնակցում են դպրոցի 10-11րդ դասարանների 16թիմ,որից 8-ը տղաների,8-ը աղջիկների։ Մրցումներն անցան կազմակերպված։ Թիմերը համառորեն պայքարում էին։ Աղջիկների պայքարում հաղթող ճանաչվեց 11բնագտական հոսքի թիմը։ 2-րդ տեղը գրավեցին 10-րդ տնտեսագիտական 1 հոսքի աղջիկների թիմը։ Տղաների համառ պայքարում 1-ի տեղը և փոխանցիկ գավաթը ստացավ 10-րդ տնտեսագիտական1 հոսքի տղաների թիմը,իսկ 2-րդ տեղը ՝ 11-րդ ֆիզմաթհոսքի տղաները։ Մրցումների գլխավոր մրցավարը և կազմակերպիչը ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ս. Նազարյանն է, աջակցություն է ցուցաբերել նաև ֆիզկուլտուրայի ուաուցիչ՝ Նարեկ Ղարիբյանը։

Լոռի, ք. Վանաձորի թիվ 11 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: