Նորություններ

Արճիսի միջնակարգ դպրոցը տոնում է իր հաղթանակը

Կրթական 2019-05-13

ՀՀ բոլոր դպրոցներում մայիսի 12-ին անցկացվեց <<Պատանի հրաձիգ>> մրցույթի I փուլը : Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցի թիմը (զինղեկ՝ Մ. Դավթյան) շատ պատրաստված ներկայացավ :Թիմային հաշվարկով 250 հնարավորից թիմը վաստակեց 224 միավոր և զբաղեցրեց պատվավոր I հորիզոնականը ,ինչպես նաև մարզային փուլին մասնակցելու հնարավորություն : Թիմի բոլոր 5 անդամներն էլ շատ բարձր արդյունք գրանցեցին՝ XII դասարանի աշակերտ Սարգիս Բեջանյանը և XI դասարանի աշակերտուհի Մանե Մակարյանը զբաղեցրին պատվավոր I հորիզոնականը, XII դասարանի աշակերտուհի Լարիսա Միկիչյանը և VIII դասարանի աշակերտ Էրիկ Դավթյանը զբաղեցրեցին պատվավոր II հորիզոնականը, X դասարանի աշակերտ Ռոբերտ Անտոնյանը զբաղեցրեց III հորիզոնականը: Շնորհավորում ենք թիմի անդամներին,զինղեկին և ամբողջ դպրոցին՝ փառավոր հաղթանակի համար:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: