Նորություններ

ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՄԱՅԻՍ

Կրթական 2019-05-13

Մայիսն է նորից թևերը փռել, Ծաղկած ափերով Սևանը գրկել։ Հիշում եմ նորից ու նորից հիշում Մայիսի 9-ը՝ պարտված Բեռլինում... Տոնն էր հաղթության. մեկը մյուսի թիկունքը գրկած Որպես հոգու պար այն վեհ շարքերում Մեր ավանդական քոչարին թնդաց։ Ու ամեն անգամ մայիսի 9-ին Մենք փառք ենք ասում նրանց բոլորին, Ովքեր զոհվեցին հաղթության ճամփին։ Նույն փառքն ենք ասում այն հաղթողներին, Որ ճամփա հարթին Կովկասից Բեռլին, Արժանանալով մարդկության փառքին։ 2019թ մայիսի 9-ին Ծովագյուղի Մուրացանի անվան միջնակարգ դպրոցի VIIIբ դասարանցիները դասղեկ Գրետա Բադեյանի նախաձեռնությամբ ներկայացրեցին "Հաղթանակների մայիս"խորագրով գրական-երաժշտական ցերեկույթը։ Միջոցառման սկզբում աշակերտները նշեցին, որ մայիսը հայ ժողովրդի համար դարձել է հաղթանակների ամիս։ Հայ ժողովուրդը մայիսի 9-ը դիմավորում է ոչ միայն որպես Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օր, այլ մեծ շուքով նշում է Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձերը։ Հայրենական մեծ պատերազմի ընթացքում հայ ժողովուրդը իր մեծ ներդրումն ունեցավ ու քաջաբար պայքարեց հանուն խաղաղության։ Աշակերտները անդրադարձ կատարեցին նաև Արցախյան գոյամարտին, բացատրեցին եռատոնի իմաստը։ Նրանց խոսքը ուղեկցվում էր գեղեցիկ ասմունքով, հայրենասիրական երգով ու պարով։ Միջոցառումը ուներ հայրենասիրական ,ուսուցողական և դաստիարակչական մեծ արժեք։

Գեղարքունիք, գ. Ծովագյուղի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: