Նորություններ

Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների օրերը

Ուշագրավ 2019-05-10

Կրթության և գիտության նախարարության Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 2019 թվականի միասնական քննությունների օրերը՝ ըստ առարկաների: Բուհերի ընդունելության միասնական քննություններն անցկացվելու են հունիսի 4-25-ն ընկած ժամանակահատվածում։ Հունիսի 4-ին՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Համաշխարհային պատմություն», Հունիսի 7-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», Հունիսի 11-ին՝ «Ֆիզիկա», Հունիսի 14-ին՝ «Օտար լեզու», Հունիսի 18-ին՝ «Մաթեմատիկա», Հունիսի 21-ին՝ «Հայոց պատմություն» և «Քիմիա», Հունիսի 25-ին՝ «Ռուսաց լեզու»: Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: