Նորություններ

Բաց դաս Արճիսի միջնակարգ դպրոցում

Կրթական 2019-05-10

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցի հերթական բաց դասը նվիրված էր քաղաքական և հասարակական գործիչ,մեծ մարդասեր Մահաթմա Գանդիի 150-ամյակին: Պատմության ուսուցչուհի Լ. Հարությունյանը դասը վարում էր VIII դասարանում: Աշակերտները նախ ներկայացրին Գանդիի կենսագրությունը ,անցած ուղին ,ապա մեկ առ մեկ անդրադարձան նրա մշակած սկզբունքներին ,թվարկեցին այն անփոխարինելի խորհուրդները ,որ թողել է Գանդին ապագա սերունդներին : Աշակերտները ներկայացրին նրան նաև որպես համաշխարհային պատմության կարևորագույն դեմք և ցույց տվեցին նրա դերը պատմության մեջ: Խոսեցին նաև գանդիզմի մասին և Գանդիի հետևորդների մասին: Վերջում Գանդիին համեմատեցին համաշխարհային և հայ Մեծերի հետ:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: