Նորություններ

Պատասխանում է Հենրիխ Մխիթարյանը

Սպորտ 2013-11-04

Հենրիխ Մխիթարյանը գերմանական Welt am Sonntag-ին տված իր հարցազրույցում մանրամասն խոսել է իր մարզական վիճակի, հետագա մարզական գործունեության, ընտանիքի և մի քանի այլ հետաքրքիր հարցերի մասին:
Մխիթարյանն ասել է, որ իր մշտապես հանգիստ հոգեվիճակը նպաստում է, որ նա լավ ֆուտբոլ ցուցադրի, բացի այդ, նա միշտ դաշտում սովորելու ցանկություն ունի՝ անկախ իր ունեցած խաղային հաղթանակներից:
 
«Բորուսիա» տեղափոխվելը Մխիթարյանը բացատրել է նրանով, որ «Բորուսիա»-ի ցուցադրած ֆուտբոլը բնույթով ավելի է համապատասխանում իրեն, և այստեղ իր խաղային տակտիկան զարգացնելու հնարավություններն ավելի շատ են, իսկ Անգլիայում մնալու դեպքում, ամենայն հավանականությամբ, նա կմնար նստած պահեստայինների նստարանին:
 
Մխիթարյանը ցավում է, որ այսօր նրա հայրը իր ֆուտբոլային հաջողությությամբ ուրախանալ չի կարող, չնայած դա նրա մեծագույն երազանքն էր: Անկախ այն հանգամանքից, որ Մխիթարյանը 3 անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է դարձել, բայց սա իրեն հերոս զգալու առիթ չի տալիս: Նա երջանիկ է, որ իր խաղով կարողանում է երջանկացնել մարդկանց և սա բավական է, որ ինքն իրեն ևս երջանիկ զգա:
 
Հենրիխ Մխիթարյանի տատիկն ու մայրը իրենց հաճախակի այցելութունններով փորձում են ամեն ինչ անել, որպեսզի ֆուտբոլիստը հնարավորինս չկարոտի հայրենիքը:
 
Աղբյուրը՝ www.sport.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: