Նորություններ

<<ԲՆԱՆԿԱՐ >> ԲՆՈՒԹՅԱՆ ԳՐԿՈՒՄ

Կրթական 2019-05-08

Լճկաձորի հիմնական դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները կերպարվեստի դասն անցկացրին բնության գրկում: Դասի թեման <<Բնանկարն>> էր: Բնանկարը բնության ձևերի և երևույթների, լույսի, օդի, տարածության գեղարվեստական արտացոլումն է՝ պայմանավորված հեղինակի աշխարհայացքով, մտքերով և զգացմունքով։Կերպարվեստի ուսուցչուհի Մելինա Սիրադեղյանը գերադասեց դասն անցկացնել ոչ թե դասարանում , այլ բացօթյա՝ բնության գրկում: Այդպես դասն ավելի տպավորիչ դարձավ:Աշակերտները մեծ ոգևորությամբ թղթին հանձնեցին այն ինչ տեսնում էին: Արդյունքում բոլորի մոտ ստացվեցին հիանալի բնանկարներ:

Տավուշ, գ. Լճկաձորի հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: