Նորություններ

Սեմինար- քննարկում Արճիսի միջնակարգ դպրոցում

Կրթական 2019-05-08

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում պարբերաբար կատարվում են սեմինար-ընթերցումներ:Հերթական սեմինարը վարում էր հայոց լեզվի ուսուցչուհի և Առողջ աապրելակերպ խմբակի խմբակավար Գ. Ալավերդյանը: Թեման <<Վնասակար սովորությունները և դրանց հետևանքները>>:Ուսուցչուհին հետաքրքիր ձևով անցկացրեց այն:Նախ թեմայի շուրջ ընթերցեց զեկուցում ,ապա VIII-XII դասարանների աշակերտներից և ուսուցիչներից կազմեց խմբեր:Յուրաքանչյուր խմբի տրվեց ենթաթեմա, որի շրջանակներում խմբերը արդեն յուրացրած նյութի հիման վրա պատրաստեցին պաստառներ: Ենթաթեմաներն էին ալկոհոլ,ծխախոտ և էլեկտրոնային կախվածություն: Թիմերի բոլոր անդամները ակտիվորեն մասնակցեցին պաստառների պատրաստմանը,ունեին շատ հետաքրքիր մտահաղացումներ,որոնցով վեր էին հանում ծխախոտի ,ալկոհոլի և ՏՏ -ի վնասակար կողմերը և որոշակի լուծումներ էին տալիս դրանց:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: