Նորություններ

Մրցույթ հայոց լեզվից և գրականությունից Արճիսի միջնակարգ դպրոցում

Կրթական 2019-05-07

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում հայոց լեզվի ուսուցչուհի Գ. Ալավերդյանը առարկայական յուրօրինակ մրցույթ էր կազմակերպել X և XI դասարանների թիմերի միջև:Որպես ավագ թիմերը ընտրեցին ոչ մասնագետ մեկական ուսուցիչ,իսկ որպես օգնականներ հանդիսատեսից ընտրվեցին 6 աշակերտներ: Մրցույթը անցկացվեց մի քանի փուլով: I փուլի ժամանակ բլից-հարցեր էին հայոց լեզվից, և ավելի արագ ու լավ էին պատասխանում XI դասարանի աշակերտները ,II փուլում հարցեր էին կազմված հայկական այն ֆիլմերից ,որոնք նկարահանվել էին հայ գրողների գործերի վրա,III փուլում գուշակեցին հայ բանաստեղծների ձայնը: II և III փուլերում ավելի արագ և ճիշտ էին գուշակում X դասարանի աշակերտները: IV փուլում հարցեր էին կազմված այն ստեղծագործություններից ,որոնք վեր են ածվել երգերի:Կային նաև նկար- հարցեր: Մրցույթը բազմաբովանդակ էր և ուսանելի : Ծավալված թեժ ու անզիջում պայքարում երկու թիմերն էլ հավաքեցին 125 միավոր:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: