Նորություններ

Շնորհավո՛ր Այբուբենի Տոնդ, Սիրելի Առաջի՛ն Դասարանցի …

Կրթական 2019-05-07

Հրաժեշտ… ՀՐԱԺԵՇՏ ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻՆ … Դպրոցական կյանքի այս առաջին ու անմոռաց հրաժեշտը բոլորովին այլ հնչեղություն ունի… Եթե երեխայի ծնունդն ամրագրվում է ծննդյան վկայականով, ապա նրա հայ լինելը՝ մեսրոպատառ այբուբենով։ Որոտանի հիմնական դպրոցում Մայիսի 2-ին տոն էր՝ Այբբենարանի հրաժեշտը,հրաշալի մի տոն ,որ ուրախությամբ,սիրով ու ջերմությամբ էր լցրել բոլորի սրտերը։ Դպրոցի 1-ին դասարանցիները ցույց տվեցին,որ իրենք արդեն հաղթահարել են դեպի գիտություն տանող առաջին քայլերը. նրանք արդեն գրաճանաչ ու տառաճանաչ են: Մեսրոպի վառած ջահը հասել է նրանց, և նրանք այդ տառերով արդեն կարող են Հայերե՛ն մտածել, Հայերե՛ն մեծանալ ու Հայերե՛ն պահել այս փոքրիկ հողն ու Հայրենիքը: Միջոցառման ընթացքում հնչում էր մեսրոպատառ լեզվին նվիրված արտասանությունն ու երգը, երեխաները ցուցադրում էին իրենց ձեռք բերած գիտելիքներն ու ողջույններ հղում սիրելի դպրոցին և ուսուցիչներին։ 1-ին դասարանի դասվար Անուշ Գևորգյանն իր մանկավարժական աշխատանքում արդեն բազում սերունդներ է, որ գրել ու կարդալ է սովորեցնում: 20 տարվա մանկավարժը,ով իր իմաստությամբ, համբերատարությամբ ու սիրով և անբասիր նկարագրով ամեն օր բացահայտում է քաջության, բարու և գեղեցիկի խորհուրդ, ամեն անգամ այսօրը խորը հուզմունք է ապրում, որովհետև յուրաքանչյուր երեխա տարբեր է ու յուրովի: Նրան շնորհավորանքի ու երախտիքի խոսք հղեց տնօրեն Ա․Բարսամյանը՝մաղթելով նորանոր հաջողություններ, տոկունություն, առողջություն և կամք ու կորով` պատասխանատու և կարևոր գործում:Տնօրենը շնորհավորեց նաև աշակերտներին՝ գրաճանաչության և ծնողներին՝ երեխաների դժվարին ու կարևորագույն փուլը հաղթահարելու համար: Դե ինչ ․․․ Այբուբենը սկիզբն է, Այբուբենը հիմնաքարն է: Երևի թե հետագա բոլոր տարիներին ոչ մի դասագիրք այնպիսի երկյուղածությամբ չի բացվում, ինչպես այբբենարանը, և ոչ մի դասագիրք այնպես մտերմիկ երեխային չի ժպտում, ինչպես այբբենարանը: Ուստի մեզ մնում է մեկ անգամ ևս ասել - Շնորհավո՛ր Այբուբենի Տոնդ, Սիրելի Առաջի՛ն Դասարանցի …

Սյունիք, գ. Որոտանի հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: