Նորություններ

Խաղաղություն ենք ուզում

Կրթական 2019-05-07

Մեր մոլորակի համամարդկային ամենամեծ երազանքը խաղաղության պահպանումն է: Խաղաղություն են ուզում մանուկներն ողջ աշխարհի… Տոն–ցերեկույթը Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի 2-րդ դասարանցիներինն է: Այսօր նրանք իրենց տոնին ներդաշնակ ճերմակահանդերձ են: Տոնի ընթացքում հնչեցին շատ–շատ մտքեր ու տողեր խաղաղության մասին, այն մասին, որ խաղաղությունը իմաստավորում է աշխատանքի սկիզբը, քարը քարի վրա դնելու, մշտապես մշտարթուն սահմանին լինելու, հայրենասեր դառնալու, մեր հողն ու ջուրը առավել շատ սիրելու ու այն պահպանելու, հաջորդ սերունդներին հանձնելու պատասխանատվության զգացումը էլ ավելի ու ավելի մեծացնելու են միտքը, մտայնությունը ավելի ու ավելի նպատակաուղղելի դեպի շենացում և բագավաճում: Բազմաբովանդակ ու շատ գեղեցիկ, հետաքրքիր լուծումներով էր հյուսված ու շաղախված տոնը: Երգերը, խոսքերը, պարերը միահյուսվելով խաղաղության գաղափարին, վերածվեցին մի չքնաղ ներդաշնակության: Հրեշտակային եթերային պարն առավել մեծարեցին խաղաղության խորհուրդը… Ա.Գրիգորյան

Վայոց Ձոր, ք. Ջերմուկի Մ. Գորկու անվ. թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: