Նորություններ

Հրաժեշտ Այբբենարանին՝ Արճիսի միջնակարգ դպրոցում

Կրթական 2019-05-06

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցի 17 առաջին դասարանցիներ հրաժեշտ տվեցին սիրելի Այբբենարանին:Վաստակաշատ դասվար Ա. Դավթյանը շատ հետաքրքիր ցերեկույթ էր կազմակերպել :Աշակերտների ասմունքով,ուրախ երգ ու պարով դիմավորեցին հայոց առաջին ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցին և իրենց շատ սիրելի Այբբենարանին: Թատերական փոքրիկ ներկայացումով աշակերտները վեր հանեցին հայոց այբուբենի ստեղծման պատմությունը,ողջունեցին Մեծ ուսուցչապետին ,իսկ հյուր եկած Այբբենարանը հարցեր առաջադրեց աշակերտներին ,լսեց նրանց ուրախ երգն ու պարը,գեղեցիկ ասմունքը: Թատերական փոքրիկ կատագերգությունը նվիրված էր դպրոցին: Աշակերտները բեմադրեցին նաև Հովհ. Թումանյանի <<Կիկոսի մահը>>: Դասվար Ա. Դավթյանը աշակերտներին պարգևատրեց տառաճանաչության վկայականներով, իսկ դասարանի ծնողխորհուրդը դասվարին հանձնեց շնորհակալագիր ՝ իրենց զավակներին տառաճանաչ դարձնելու և մեծ սեր ու ջերմություն տալու համար:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: