Նորություններ

Լավ է ամեն աշխատանք, Պետք է միայն ճիգ ու ջանք

Կրթական 2019-05-05

Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի IIգ դասարանի աշակերտները /դասվար՝ Թ. Հովսեփյան/ նշում էին աշխատանքի ու աշխատավորի օրը՝ /տոնը/ ճիգ ու ջանք չխնայելով պատշաճ ներկայացնելու աշխատավորի կերպարը, բոլոր մասնագիտությունների կարևորությունն ու նշանակությունը: Նրանք հանդես եկան բժշկի ու այգեգործի, խոհարարի ու դերձակի , օդաչուի ու հացթուխի, ուսուցչի ու նկարչի դերակատարումներով: Այդ բոլորը ուղեկցվեց երգով ու պարով, ասմունքով ու մարմնամարզությամբ: Միջոցառումն ուներ դաստիարակչական խնդիր՝ հարգանք աշխատանքի ու աշխատավորի հանդեպ, աշխատասիրության դաստիարակում, մասնագիտական կողմնորոշում:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 23 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: