Նորություններ

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳ ՈՒ ՊԱՐ

Կրթական 2019-05-03

Լճկաձեորի հիմնական դպրոցի երաժշտության ուսուցչուհի Ռուզան Մալինյանը 4-5-րդ դասարաններում երաժշտության ուսուցումը կազմակերպում է խմբային երգեցողության և պարի, երաժշտության ունկնդրման, համերգների, ծեսերի և տոների կազմակերպումով , ինչպես նաև երաժշտա-տեսական գիտելիքների զարգացման միջոցով: Բոլորը գիտեն, որ երաժշտությունը կրթում և դաստիարակում է մարդուն, հղկում է ճաշակ, ինտելեկտ, օգնում է աշխարհայացքի կերտմանը և ձևավորմանը: Երաժշտությամբ դաստիարակելը պետք է սկսել ամենափոքր տարիքից՝ մատուցելով երեխային հասկանալի, հետաքրքիր, բարձրարժեք երաժշտություն: Այդ նպատակով ՝ Ռ. Մալինյանը բնության գրկում կազմակերպեց մի հետաքրքիր դաս, որի հիմքում ընկած էին Կոմիտասի կողմից գրառած և մշակած ազգային և ժողովրդական երգերը, ինչպես նաև ազգային ու հայրենասիրական երգն ու պարը:

Տավուշ, գ. Լճկաձորի հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: