Նորություններ

<< ԷՌՕ >> ՄԵՐ ՇՐՋԱԿԱՅՔԻ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ

Կրթական 2019-05-02

Լճկաձորի հիմնական դպրոցի աշխարհագրության ուսուցիչ Ռուսլան Մալինյանը շրջակա բնական ռեսուրսներին ծանոթացնելու նպատակով 8-րդ դասարանի աշակերտների հետ էքսկուրսիա կատարեց գյուղի մոտակա <<Ծաղկասար>> հանդամասը: Այդ տարածքից պարզ երևում է ամբողջ տարածաշրջանն՝ իր բնական ռեսուրսներով: Բնական ռեսուրսները բնության բաղադրիչներն են, որոնք հասարակության տեխնիկա -տնտեսական զարգացման և բնության ուսումնասիրվածության տվյալ մակարդակում կարող են օգտագործվել մարդկանց կողմից՝ անմիջականորեն մասնակցելով մարդու տնտեսական գործունեությանը: Բնական ռեսուրսներն են բնատարածքը (տարածքային ռեսուրսներ), երկրի մակերևույթը (ռելիեֆային պայմանները), օգտակար հանածոները (հանքային ռեսուրսներ), կլիմայական պայմանները և ագրոկլիմայական ռեսուրսները (արևի, քամու էներգիան, լույսը, մթնոլորտային տեղումները, խոնավությունը), ջրային պաշարները (գետեր, լճեր, ստորերկրյա ջրեր, սառցադաշտեր, համաշխարհային օվկիանոս), հողային, բուսական, կենդանական, ռեկրեացիոն (հանգստի և զբոսաշրջության) ռեսուրսները: Բնական ռեսուրսների մեջ են մտնում մակընթացության և տեղատվության էներգիան, երկրի ընդերքի ջերմությունը, էներգիայի այլ տեսակներ: Շնորհակալություն Պարոն Մալինյանին նման հետաքրքիր և տպավորիչ դաս կազմակերպելու համար: Ինչպես ասում են . <<Լավ է մեկ անգամ տեսնել, քան 100 անգամ լսել>>:

Տավուշ, գ. Լճկաձորի հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: