Նորություններ

<< Դեպի Արցախ >>

Կրթական 2019-05-02

Արցախը չտեսած, բայց Արցախը սիրող և իրականում Արցախով ապրող երիտասարդ սերունդ է մեծանում, որը հույս է ներշնչում, որ անկախ առօրյա հոգսերից` յուրաքանչյուր երիտասարդ իր հոգում Արցախի համար պահում է մի փոքրիկ, բայց տաքուկ անկյուն, որն ավելի մեծ և տաք կդառնա, երբ մեր երիտասարդները գոնե մեկ անգամ լինեն և իրականում տեսնեն այն հողը, եկեղեցին և երկինքը, որի համար մեր ավագ սերունդն իր արյունն է տվել: Ապրիլի 30-ին Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան N5 հիմն. դպրոցի 4 " Դ " դասարանի սաները և դասվար Աղ. Հակոբյանը կազմակերպել էին գեղեցիկ ցերեկույթ նվիրված Արցախին << Դեպի Արցախ >> խորագրով: ․․․Արցա՛խ, մի բուռ Արցախ, Դու աշխարհի համար մի փշուր հող ես լոկ Եվ սակայն մեզ համար հսկա զոհասեղան... Ու թե հնար լիներ կայծակները խաչել, Ես զոհերիս վրա կվառեի խաչերն այդ հրեղեն, Ու թե հնար լիներ Հարդագողի ճամփան Ոլորել ու դարձնել հսկա ծաղկեպսակ, Ես զոհերիս վրա կդնեի պսակն այդ արցունքոտ, Որ աշխարհին արար տեսանելի լիներ... Ուրեմն, զա՛րկ, Արցախ, Զա՛րկ, իմ զարմանալիդ... Չկա ուրիշ հնար և ուրիշ ելք չկա, Քանզի ոսոխը քո՝ այդ քոչվորը վայրի Այդ լեզուն է միայն, որ հասկանում ճշտիվ Եվ այդ լեզվից է լոկ, որ փոխվում է կրկին Խուճապահար հոտի... ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Արմավիր, ք. Արմավիրի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: