Նորություններ

«Հայաստանն անուշ է»

Կրթական 2019-05-02

30.04.2019թ. - Դպրոցի 4-րդ Բ դասարանի աշակերտների միջոցառումը նվիրված էր մեր ՀԻՆ ու ՆՈՐ հայրենիքին: Օրվա թեման էր` «Հայաստանն անուշ է»: Հայաստանին բնորոշ բոլոր խորհրդանիշներով երեխաները հայրենաշունչ ելույթներ ունեցան: Միջոցառման ընթացքում նրանք ներկայացրին հայրենիքի նկատմամբ ունեցած սերը խոսքերի, երգերի, պարերի միջոցով: Աշակերտները վիրտուալ ճամփորդություն կատարեցին Արևմտյան Հայաստան, քանի որ մինչև 20-րդ դարի սկիզբը Հայաստան անվանումը վերաբերվում էր ողջ Հայկական լեռնաշխարհին, որը ձգվում է Եփրատ և Տիգրիս գետերի ավազանից մինչև Փոքր Կովկասի արևելյան մասը։ 1915 թ. Հայոց ցեղասպանության ժամանակ սպանվել և տեղահանվել է Հայաստանի արևմտյան մասի բնիկ ազգաբնակչությունը, իսկ արևելյան մասը 1918 թ. ձեռք է բերել կարճատև անկախություն։ Ինչպես միշտ, ներկաներին բավականություն պատճառեց Գայանե Թամազյանի կազմակերպած միջոցառումը: Ներկաները երկար կհիշեն «Հայաստանն անուշ է» հայրենասիրական միջոցառումը. կարմիր, կապույտ, ծիրանագույնով: Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրեն Լիլիթ Սարուխանյանը, փոխտնօրենները, ուսուցիչներ, ծնողներ և հյուրեր: Հայրենիք, հայրենի երկիր, հայոց աշխարհ… Եվ կրկին պտտվում է Հայաստանի պատմական անիվը ...

Լոռի, ք. Վանաձորի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: