Նորություններ

Բաց դաս մաթեմատիկայից

Կրթական 2019-04-30

Սևանի №4 հիմնական դպրոցի Iբ դասարանում մաթեմատիկայի բաց դասը վարում էր փորձառու դասվար Հելվեցիա Քոչարյանը: Նրա նպատակն էր ամփոփել մաթեմատիկայից ստացած գիտելիքները: Նախ՝ աշակերտները հանդես եկան մաթեմատիկայի մասին գեղեցիկ ասույթներով: Այնուհետև կատարվեց բանավոր հաշիվ՝ ուղիղ 1-20-ը և ետհաշիվ՝ 20-1-ը: Երեխաները տրված թվերից առանձնացրին կենտ ու զույգ թվերը, խոսեցին թվերի կազմության, միանիշ, երկնիշ, թվերի մասին: Ցուցադրեցին գիտելիքները՝ պատկերների, հատկությունների մասին (եռանկյուն, ուղղանկյուն, շրջան, քառակուսի): Ըստ դասագրքի առաջադրանքի՝ տրված եռանկյունուց ստացան նորերը, որոշեցին քանակը, կազմեցին ինքնուրույն օրինակներ: Ժամանակը արդյունավետ օգտագործելու նպատակով կատարվեց աշխատանք եռյակներով: Դասը ընդմիջվեց գեղեցիկ, մաթեմատիկական բովանդակությամբ ֆիզկուլտ-դադարով: Հմուտ ուսուցչուհու աշխատանքի դրական արդյունքը ակնառու էր: Աշակերտները տիրապետում էին ոչ միայն մաթեմատիկային, այլև իրենց կազմակերպվածությամբ ու հստակ պատասխաններով լավ տպավորություն թողեցին ներկաների վրա:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: