Նորություններ

Բաց դաս մայրենիից

Կրթական 2019-04-29

Օրերս մայրենիի բաց դաս անցկացվեց Սևանի №4 հիմնական դպրոցի Iա դասարանում (դասվար՝ Տանյա Կարապետյան): Ուսուցչուհին, դասապրոցեսին մասնակից դարձնելով բոլոր աշակերտներին, նպատակ ուներ կիրառած մեթոդների շնորհիվ ցույց տալ իր սաների տառաճանաչությունն ու գրաճանաչությունը: Երեխաները կարողացան ներկայացնել գրերի ստեղծման համառոտ ընթացքը և նրանց դերը հայ ժողովրդի կյանքում՝ աղյուսակի հարցերին պատասխանելով: Թվեցին և անգիր ասացին այբուբենը և տառանունները, գտան առաջադրված հանելուկի պատասխանները: Մտագրոհով ներկայացրին հայոց լեզուն, գտան մայրենիին բնորոշող բառեր: Կազմեցին բառակապակցություններ և նախադասություններ: Փոքրիկները արտասանեցին մայրենիի ու գրերի մասին բանաստեղծություններ, երգեցին այբուբենի մասին երգ: Դասը ընդմիջվեց լիցքաթափող ֆիզկուլտ-դադարով: Դասի ավարտին, նախ՝ ուսուցչուհին, ապա աշակերտները ընթերցեցին հայոց լեզվին նվիրված բանաստեղծություն և խոստացան անաղարտ պահել մեր լեզուն ու այբուբենը:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: