Նորություններ

ԹՌՉՈՒՆՆԵՐԸ ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄՆԵՐՆ ԵՆ

Կրթական 2019-04-29

Ապրիլի 1-ը թռչունների պահպանության միջազգային օրն է: Օրվա բովանդակության շրջանակում արդեն մեկ ամիս է, ինչ Կապանի N 5 հիմնական դպրոցի 5-րդ <<ա>> և 5-րդ << գ>> դասարաններում ռուսաց լեզվի ուսուցչուհի Արաքսյա Քարամյանը, համադրելով առարկայի ընթացիկ թեմատիկ նյութը` (Ñêâîðå÷íèêè), համագործակցելով դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Անուշ Արզումանյանի հետ, տարավ մի շարք աշխատանքներ <<Օգնություն թռչուններին>> կարգախոսով. • Ռեֆերատների պատրաստում • Երգերի, բանաստեղծությունների ուսուցում • Թռչնաբների պատրաստում… Այսօր` ապրիլի 29-ին, ամփոփվեց միամսյակը` թռչնաբների տեղադրումով և ներքոնշյալ թռչնաբնի դերի ու նշանակության տեղեկատվության լուսաբանումով Անհրաժեշտ է իմանալ 1. Հիշեք, որ թռչունը միանգամից չի բնադրում մարդու կողմից պատրաստած բնում:Երբեմն սպասում է որոշ ժամանակ այնուհետև բնակվում նոր կացարանում: 2. Թռչնաբույնը պետք է մաքուր պահել, որովհետև թռչունը չի կարող բնադրել կեղտոտ բնում: Այն պետք է ունենա օդափոխման և ջրահեռացման համակարգ: Օդափոխման համար անհրաժեշտ է անցքեր թողնել տանիքի ստորին հատվածներում: 3. Ցանկալի կլինի, որ թռչնաբները պատրաստեն աշնանը, իսկ եթե ուշացել եք, ապա կարող եք պատրաստել գարնանը` մարտ ամսին: 4. Թռչնի բները ներկելու համար օգտագործեք ակրիլային ներկեր: Կարող եք ներկել կարմիր և գորշ գույներով, բայց ոչ կանաչ գույնով, թռչունները, խուսափում են այդ գույնից: 5. Բաց գույները անդրադրձնում են ջերմությունը և բույնը ավելի տեսանելի են դարձնում գիշատիչների համար: 6. Բույն պատրաստելու համար կարող եք նախապատվությունը տալ նոճու և մայրու փայտին: 7. Բների պատրաստման համար երկաթ օգտագործելը այդքան էլ չի խրախուսվում, քանի որ շոգ եղանակին այն կարող է տաքանալ և վնասել թռչնին: 8. Թռչնաբույնը տեղադրելու համար անհրաժեշտ է այն տեղադրել այնպես, որ առջևի մասը լինի մի փոքր թեքված դեպի առաջ, որպեսզի թռչնի մուտքն ու ելքը ավելի հեշտ լինի: 9. Բույնը տեղադրելիս ուշադրություն դարձրեք, որ բնի անցքը մոտ չլինի ծառի ճյուղերին: Դա կարող է հեշտացնել գիշատիչների մուտքը:

Սյունիք, ք. Կապանի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: