Նորություններ

«Ռոմա» - «Կյևո»՝ 1:0

Սպորտ 2013-11-01

Իտալական A Սերիայի 10-րդ տուրի վերջին խաղում առաջատար «Ռոման» Հռոմում ընդունել էր Վերոնայի «Կյևոյին»: «Ռոման» առավելության հասավ նվազագույն հաշվով:
Հռոմեացիների հաղթական գնդակը 68-րդ րոպեին խփեց իտալացի հարձակվող Մարկո Բորյելոն` Ալեսանդրո Ֆլորենցիի փոխանցումից:
 
Այս հաղթանակով Ռուդի Գարսիայի սաները պատմական ռեկորդ սահմանեցին, քանի որ Իտալիայի առաջնությունների պատմության մեջ դեռևս ոչ մի թիմի չէր հաջողվել մեկնարկային 10 խաղում 10 հաղթանակ տոնել:
 
Այժմ «Ռոման» 100 տոկոսանոց ցուցանիշով՝ 30 միավորով, զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը, իսկ «Կիևոն» վերջին տեղում է՝ 4 միավորով:
 
Իտալիայի առաջնություն, 10-րդ տուր
 
«Ռոմա» - «Կյևո»՝ 1:0
 
Աղբյուրը` operativ.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: