Նորություններ

ԱՅԲՈՒԲԵՆԻ ՏՈՆԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԿԵՐՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Կրթական 2019-04-26

Ապրիլի 25-ին, Կապանի N 5 հիմնական դպրոցի 1-ին <<բ> > դասարանը հայրենասիրության տոն կազմակերպեց Այբուբենի հանդեսին: Ճիշտ է, միջոցառումն իրենից ներկայացնում էր << Այբուբենի տոն>>, և այն համեմված էր թատերական մանրապատումներով, գեղարվեստական լուծումներով, սակայն ողջ բեմը շնչում էր մարտական տրամադրությամբ, քանզի ելույթը բովանդակում էր հայրենասիրության և հայրենիքին զինվորագրվելու գաղափարը: Ուսանել հայոց այբուբենը, ճանաչել հայոց գրերը, ինքնին գիտակցումն է` գրերի ստեղծման պետական նշանակության: Ահա հենց այս տողատակով բազմաշնորհ դասվար Արևիկ Հայրապետյանը ներդաշնակեց բեմական կահավորումն ու բովանդակային խորհուրդը, հաջողեց նորաթուխ աշակերտների հայրենասիրության դրսևորման մարտական ճանապարհի հիմնարկերքում` հիմնաքարը դնելու արարողությանը: - Մենք այսօր հրաժեշտ չենք տալիս Այբբենարանին, հակառակը` հայոց գրերն ու նրանց նշանակությունը տեղադրում ենք մեր գիտակցության մեջ և ողջ կյանքի ճանապարհին փայփայում այդ գիտակցությունը, սիրելի երեխանե՛ր, այսպես շնորհավորեց ներկաների դպրոցի տնօրեն Սիրանուշ Հարությունյաննը` աշակերտներին հանձնելով գրաճանաչության վկայագրեր:

Սյունիք, ք. Կապանի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: