Նորություններ

ԲԱՑ ԴԱՍ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 150 ԱՄՅԱԿԻՆ

Կրթական 2019-04-25

Մարտի 21-ին Ջերմուկի քաղաքային գրադարան այցելեցին Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները դասվար Մելանյա Գրիգորյանի ուղեկցությամբ: Այցի նպատակն էր գրադարանային միջավայրում անցկացնել բաց դաս նվիրված Հովհ. Թումանյանի 150 ամյակին: Աշակերտները վարժ և անկաշկանդ ընթերցեցին ու պատմեցին Թումանյանի առավել ուշագրավ նամակները, կատարեցին «Լուսին», «Ախ, ինչ լավ են սարի վրա», «Ամպի տակից ջուր է գալիս» երգերը: Նրանք բարձր տրամադրություն ստեղծեցին գրադարանում, որին միացան նաև գրադարանավարները, նրանց հետ երգելով և գովեստի խոսքեր հղելով: Աշակերտները նաև եղել էին Հովհ. Թումանյանի թանգարանում և հետաքրքիր տեղեկություններ հայտնեցին: Թանգարանի աստիճանները 54 են, որոնք խորհրդանշում են մեծ գրողի ապրած կյանքի տարիները: Ամենայն հայոց բանաստեղծը իր կյանքի ապրած այդքան կարճ տարիների ընթացքում հասցրել է սերունդներին թողնել գրական մեծ ժառանգություն: Բաց դասի վերջում աշակերտները «Իմ Երևան» երգը նվիրեցին Թումանյանին, քանի որ գրողը շատ է սիրել Երևանը և Թիֆլիսից եկել ու մշտական բնակություն է հաստատել Երևանում: Ջերմ մթնոլորտում աշակերտները հեռացան գրադարանից: Նրանց մեծ մասը գրադարանի ընթերցողներն էին, իսկ նրանք, ովքեր առաջին անգամ էին եկել գրադարան՝ մեծ ցանկություն հայտնեցին դառնալու գրադարանի ընթերցողներ: Մ.Գրիգորյան

Վայոց Ձոր, ք. Ջերմուկի Մ. Գորկու անվ. թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: