Նորություններ

Միջոցառում նվիրված Հայոց Մեծ եղեռնի 104-ամյակին

Կրթական 2019-04-25

Դաս-միջոցառումը, որ վարում էր Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Նազիկ Հովհաննիսյանը 8-րդ դասարանում, Հայոց ցեղասպանությանը վերաբերող գաղափարական երկու հիմնադրույթների` անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրքի և հատուցման պահանջի արտահայտություն էր: Եվս մեկ անգամ ներկայացվեց 104 տարի առաջ թուրքական իշխանությունների կողմից կազմակեպված և արդար դատաստանի սպասող նախճիրն ու դրա հետևանքները: Աշակերտները վստահ էին, որ կգա օրը, երբ կճանաչվի ու կդատապարտվի մարդկության պատմության մեջ իրականացված ամենամեծ ոճիրը, որը նստած է աշխարհի խղճի վրա:

Շիրակ, գ. Սառնաղբյուրի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: