Նորություններ

Արճիսի միջնակարգ դպրոցում հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Կրթական 2019-04-23

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում հարգանքի տուրք մատուցվեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին : Աշակերտները <<Ապրելու ապրիլ>> խորագիրը կրող անկյուն էին ստեղծել ,որտեղ էլ կազմակերպվեց մոմավառություն : Փոխտնօրեն Հ. Պողոսյանը և երաժշտության ուսուցչուհի Մ. Բաղինյանը հիշատակի ցերեկույթ էին կազմակերպել ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 104-ամյա տարելիցին: Հուզիչ խոսքը,ասմունքը,երգը և երաժշտությունը արտահայտում էին օրվա խորհուրդը: Աշակերտները ծաղիկներ խոնարհեցին եղեռնազարկ մտավորականների նկարների առջև: Ներկայացրին ցեղասպանության երիտթուրքական ծրագիրը, իրագործման փուլերը: Հարգանքի տուրք մատուցեցին նաև բոլոր այն երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը և կոչ արեցին Թուրքիային ՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: