Նորություններ

Հայ բռնցքամարտիկները՝ միջազգային մրցաշարի մեդալակիրներ

Սպորտ 2019-04-22

Ուկրաինայում կայացած միջազգային մրցաշարում հաջող են հանդես եկել Բռնցքամարտի Հայկական Ազգային ֆեդերացիայի մարզիկները՝ նվաճելով 1 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ: Ուկրաինայի Խերսոն քաղաքում կայացած Նիկոլայ Մանգերայի անվան միջազգային մրցաշարում, որը համարվում է ԱԻԲԱ-ի Ա կարգի մրցաշար, այս անգամ ևս բավականին ուժեղ կազմ էր հավաքել: Հայաստանի պատվիրակներից ոսկե մեդալակիր է դարձել 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, որը տպավորիչ մենամարտեր է անցկացրել, դուրս եկել եզրափակիչ և վճռորոշ մենամարտում գեղեցիկ ու գրագետ հաթանակ տոնել Ալժիրը ներկայացնող Չեմսեդին Կռամոուի նկատմամբ: Հայաստանը ներկայացնող մյուս մարզիկներից 52 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը և 64 կգ քաշային Կարեն Տոնականյանը նվաճել են արծաթե մեդալներ, իսկ Աշոտ Մխիթարյանն ու Գոռ Ներսիսյանը կանգնել են պատվո հարթակի 3-րդ աստիճանին: Թիմային պայքարում Հայաստանի պատվիրակներն արժանացել են 2-րդ մրցանակին՝ զիջելով միայն Ուկրաինայի հավաքականին: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: