Նորություններ

Բնագիտական մրցույթ

Կրթական 2019-04-22

Սևանի № 4 հիմնակն դպրոցում կազմակերպված մրցույթը նվիրված էր մեծ գիտնականներ՝ քիմիկոս Դ.Ի. Մենդելեևի ծննդյան 185 և ֆիզիկոս Գալիլեո Գալիլեյի ծննդյան 455 ամյակներին: Մրցույթիւն մասնակցում էին 8-9-րդ դասարանների աշակերտներից կազմված «Մենդելեև» և «Գալիլեյ» թիմերը ( ուսուցիչներ՝ Մարիամ Թոռչյան և Արևհատ Հարությունյան): Նախ թիմերը հանդես եկան ողջույնի խոսքով: Այնուհետև նրանք ներկայացրին գիտնականների կըանքն ու գործունեությունը: Մրցույթն անցկացվեց 3 փուլով՝ ինտելեկտուալ թեստեր, բանաձևերի ճանաչում և մեկնաբանում, ավագների մրցույթ: Փուլերի միջև ներկաները ունկնդրեցին Կարինե Պետրոսյանի գեղեցիկ երաժշտական կատարումը և դիտեցին աղջիկների պարը: Մրցույթի ընթացքում աշակերտները աշակերտները պատասխանեցին քիմիային և ֆիզիկային վերաբերող բազմաբնույթ հարցերի, որոնց ժամանակ դրսևորվեցին նրանց գիտելիքները, տրամաբանական մտածողությունը և արագ կողմնորոշվելու հմտությունը: Հաղթեց «Գալիլեյ» թիմը, բայց ինչպես իրավացիորեն ընդգծեց դպրոցի տնօրեն Սվետլանա Մաթևոսյանը, կարևորը ոչ թե հաղթանակն էր, այլ ձեռք բերված լրացուցիչ գիտելիքների ու տեղեկատվության ամրապնդումը:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: