Նորություններ

<<Զատիկ>> տոնի խորհուրդն ու իմաստը

Կրթական 2019-04-22

Զատիկը ամենամեծ տոնն է բոլոր տոների մեջ, որ նշանակում է Սուրբ Հարություն: Սա պարտավոր է իմանալ յուրաքանչյուր հայ քրիստոնյա: Զատկի սեղանին առանձնահատուկ տեղ ունեն ավանդական աղն ու հացը, ձուն՝ որն անմիջականորեն առնչվում է տոնի ծիսական գաղափարախոսության հետ, չամչով փլավը, ձուկը, գինին, գաթան, ինչու չէ նաև պասուց տոլման: Երեխաները տեղեկություն ստացան դրանցից յուրաքանչյուրի մասին առանձին-առանձին: Այնուհետև զույգերով կռվեցրին իրենց բերած ձվերը, հաղթեց Սամվել Ղարիբյանի բերած ձուն և մրցանակ ստացավ՝ իր դպրոցական արևին ավելացնելով ևս մեկ ժպիտ: Այնուհետև խաղ խաղացին, փորձեցին գլորելով որոշել, թե ում ներկած ձուն կհասնի նշված վայրը: Այս խաղում հաղթող չեղավ, բայց մասնակցության համար բոլորն էլ մրցանակ ստացան՝ կրկին ուրախ ժպիտներ: Իմ կարծիքով առաջին դասարանի աշակերտների համար այսքանն էլ բավարար էր տոնի խորհուրդն ու իմաստը ընկալելու, տեղեկանալու առումով:

Գեղարքունիք, գ. Զովաբերի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: