Նորություններ

Մրցույթ մայրենիից Արճիսի միջնակարգ դպրոցում

Կրթական 2019-04-20

Արճիսի միջնակարգ դպրոցում հերթական առարկայական մրցույթն էր:Այս անգամ այն կազմակերպել էին տարրական դասարանների դասվարներ Ս. Մկրտումյանը և Մ.Հովհաննեսյանը: Մրցույթին մասնակցում էին II դասարանի <<Մասիս>> և III դասարանի <<Արագած>> թիմերը:Թիմերը ողջունեցին միմյանց գեղեցիկ ասմունքով: Դասվարները I խմբի հարցերը ընդհանուր էին 2 թիմի համար,II փուլում ,ըստ իրենց ուսումնասիրած թեմաների,տարբեր էին:Մրցույթի մեջ ներառված էր նաև ասմունք,ստեղծագործական աշխատանք՝ ներկայացնել նկարը,որոնք նկարել էին III դասարանի աշակերտ Արսեն Մովսեսյանը և IV դասարանի աշակերտ Նաիրի Բուդաղյանը: Գրեցին նաև շարադրանք՝ նախօրոք տրված բառերով: Պայքարը լարված էր ,ուժերը՝ հավասար:Հարցերը բազմաբովանդակ էին ,ուսանելի և շատ հետաքրքիր: Մրցույթն ավարտվեց հավասար արդյունքով,թիմերը հավաքեցին 37,5 -ական միավոր :Պարգևատրվեցին թիմերի ամենաակտիվ մասնակիցները:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: