Նորություններ

Տեղի կունենա E-CULT դպրոցական աբոնեմենտային համակարգի շնորհանդեսը

Ուշագրավ 2019-04-19

Այսօր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա E-CULT դպրոցական աբոնեմենտային համակարգի շնորհանդեսը, որը ստեղծվել է ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների, Dasaran կրթական ծրագրի համագործակցության արդյունքում։
 
Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, այնուհետև Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը կներկայացնի E-CULT դպրոցական աբոնեմենտային համակարգը:
 
Համակարգը նպատակաուղղված է զարկ տալու աշակերտների շրջանում մշակութային արժեքների ձևավորմանը և ուղղորդելու նրանց նոր ձևաչափով բացահայտելու մշակույթի հետաքրքիր ու բազմազան աշխարհը:
 
E-CULT դպրոցական աբոնեմենտային համակարգը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների, ինչպես նաև ուսուցիչների համար: Այն հնարավորություն է տալիս նրանց ուսումնական տարվա ընթացքում անվճար հիմունքներով այցելել երեք մշակութային հաստատություն՝ թանգարան, թատրոն և համերգասրահ: 
 
Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և այլ հյուրեր: Շնորհանդեսից հետո դպրոցականները կդիտեն Կ. Խաչատրյանի «Չիպոլինո» բալետը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: