Մրցույթներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ´ւՆ. Մրցույթի շրջանակներում անարդար ճանապարհով կուտակված միավորները արդյունքների ամփոփման ժամանակ կզրոյացվեն և հաշվի չեն առնվի:

«Մաքուր պահենք մեր քաղաքը» վիդեոմրցույթ

Ցանկանու՞մ եք Դուք և Ձեր աշխատանքը դառնան ճանաչված, ցանկանու՞մ եք ստանալ նոթբուք Ձեզ համար և համակարգիչ Ձեր դպրոցի համար, մասնակցե´ք «Մաքուր պահենք մեր քաղաքը» վիդեոմրցույթին:

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը, արտաքին ձևավորման ու գովազդի վարչությունը, “Pepsi” ընկերությունը և «Dasaran» կրթական ծրագիրը համատեղ հայտարարում են «Մաքուր պահենք մեր քաղաքը» վիդեոմրցույթ, որին կարող են մասնակցել կայքում գրանցված բոլոր աշակերտները (անկախ բնակության վայրից)` ներկայացնելով անհատական կամ խմբային տեսանյութեր վերոնշված խորագրով:
Մրցույթի նպատակն է դպրոցական տարիքից երեխաների մեջ ձևավորել հոգատար ու հետևողական վերաբերմունք ոչ միայն քաղաքամայր Երևանի, այլև սեփական համայնքի և շրջակա միջավայրի նկատմամբ:

Մրցույթին կարելի է ներկայացնել պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ տեսանյութեր:

Մրցույթի կանոններ

  • Տեսանյութը պետք է ունենա վերնագիր:
  • Տեսանյութի տևողությունը պետք է լինի առավելագույնը 1 րոպե:
  • Տեսանյութն անհրաժեշտ է տեղադրել “YouTube” կայքում:
  • Տեսանյութը “YouTube” կայքում տեղադրելիս անհրաժեշտ է, որպեսզի վերնագիրն սկսվի այսպես` Dasaran. Մաքուր պահենք մեր քաղաքը, այնուհետև նշել տեսանյութի վերնագիրը (օրինակ՝ Dasaran. Մաքուր պահենք մեր քաղաքը… Իմ քաղաքն իմ տունն է):
  • Տեսանյութը պետք է ունենա սյուժե (սկիզբ, զարգացում և ավարտ), որը կարող է լինել նաև հումորային:
  • Տեսանյութի սկզբում պետք է նշվի մասնակցի դպրոցն ու դասարանը (օրինակ` Երևանի 114 դպրոց, 8-ա դասարան): Մարզից մասնակցության դեպքում պետք է նշել նաև մարզն ու համայնքը:
  • Տեսանյութը կարող է ունենալ երաժշտական ուղեկցություն:

Մրցույթը բաղկացած է 2 փուլից


1-ին փուլ

Մրցույթի առաջին փուլը կմեկնարկի հուլիսի 1-ին և կտևի մինչև հուլիսի 27-ի ժամը 18:00-ն: Այս ընթացքում մասնակիցները պետք է իրենց աշխատանքները տեղադրեն կայքի համապատասխան բաժնում:
Հուլիսի 28-30-ի ժամը 18:00-ն «Dasaran» կրթական ծրագրի աշխատակիցները կվերանայեն աշխատանքները, և բոլոր պայմաններին համապատասխանող տեսանյութերը կանցնեն հաջորդ փուլ:

Ինչպես տեղադրել տեսանյութը

  • Տեսանյութն անհրաժեշտ է տեղադրել “YouTube” կայքում (սեղմեք այստեղ` “YouTube”-ում տեսանյութ տեղադրելու ուղեցույցին ծանոթանալու կամ այն բեռնելու համար):
  • Մրցույթում գրանցվելու համար անհրաժեշտ է անհատական ծածկանուն/ծածկագրով մուտք գործել «Dasaran»-ի կայքի Ձեր անհատական էջ, այնուհետև «Մրցույթներ» բաժին կամ «Վիդեոմրցույթ»-ի էջ և լրացնել հետևյալ դաշտերը՝

    • Տեսանյութի “YouTube” -ի հղումը,
    • Էլ. հասցեն,
    • Հեռախոսահամարը,

    Տեսանյութի վերնագիրը և հակիրճ նկարագրությունը լրացնել “YouTube” կայքում (Տե՛ս “YouTube”-ի ուղեցույցը):

    Ուշադրություն.
    Խմբային աշխատանք ներկայացնելու պարագայում անհրաժեշտ է ունենալ թիմի ղեկավար, ով «Dasaran»-ի իր անհատական էջից կտեղադրի տեսանյութը:

    Խմբային աշխատանքները խրախուսվում են, և խմբի հաղթանակի պարագայում խմբի ղեկավարը կստանա գլխավոր մրցանակը, իսկ խմբի մյուս անդամները` խրախուսական մրցանակներ:

  • Վերոնշյալ բոլոր տվյալները լրացնելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Հաստատել» կոճակը տվյալները պահպանելու համար:
  • Տեսանյութը կայքում կհայտնվի միայն «Dasaran»-ի աշխատակիցների վերանայելուց հետո:
  • Յուրաքանչյուր մասնակից կամ խումբ կարող է կայքում տեղադրել մեկ տեսանյութ:
2-րդ փուլ

Հուլիսի 31-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում «Dasaran»-ի կայքում գրանցված աշակերտներն ու ծնողները հնարավորություն կունենան քվեարկելու երկրորդ փուլ անցած տեսանյութերի օգտին:

Յուրաքանչյուր օգտատեր կկարողանա քվեարկել մեկ անգամ:

Տեսանյութերի քվեարկությանը կարող են մասնակցել նաև “Facebook” սոցիալական ցանցի օգտատերերը “Like” կոճակի օգնությամբ: Այս ճանապարհով ստացած յուրաքանչյուր “Like” կհաշվվի որպես 0,1 միավոր և կգումարվի «Dasaran»-ի կայքի ներսում անցկացվող քվեարկության ձայների ընդհանուր թվին:

Ուշադրությու´ն
Մրցույթի էջում՝ «Աշխատանքներ» բաժնում, քվեարկության ողջ ընթացքում կցուցադրվի մասնակիցների վարկանիշային աղյուսակը:

Քվեարկությունը կտևի մինչև օգոստոսի 31-ը` ժամը 18:00-ն, այնուհետ սեպտեմբերի 1-10-ը կկատարվեն արդյունքների ամփոփման աշխատանքները:


Մրցույթի ամփոփում և մրցանակաբաշխություն



Մրցույթի ամփոփման արդյունքում հաղթող կճանաչվի ընդհանուր առմամբ 20 աշխատանք:

1-ին հորիզոնականն զբաղեցրած տեսնյութի հեղինակը, որը կընտրվի հանձնաժողովի կողմից (հաշվի կառնվեն նաև քվեարկության արդյունքները), կարժանանա գլխավոր մրցանակին՝ նոթբուքին, իսկ նրա դպրոցը՝ համակարգչի:

2-15-րդ հորիզոնականն զբաղեցրած տեսանյութերի հեղինակները կպարգրատրվեն պատվոգրերով և խրախուսական մրցանակներով:

16-20-րդ հորիզոնականն զբաղեցրած տեսանյութերի հեղինակները կպարգրատրվեն պատվոգրերով:

Հանձնաժողովի կողմից աշխատանքները գնահատելիս հաշվի են առնվելու հետևյալ չափանիշները՝
  • Սյուժե/բովանդակություն,
  • Ձայնի և պատկերի մաքրություն,
  • Հետաքրքիր նկարագրություն:
«Մաքուր պահենք մեր քաղաքը» վիդեոմրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 25-ին՝ ժամը 20:00-ին, Երևանի Կարապի լճի մերձակայքում: