Մրցույթներ

«ՃԱՆԱՉԻ՛Ր ԻՆՁ ԻՄ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ» ՄՐՑՈՒՅԹ

Սիրելի´ Dasaran-ցիներ,

Ուրախ ենք տեղեկացնել, որ ս.թ. մարտի 3-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF) և Dasaran կրթական ծրագիրը համատեղ իրականացնում են «Ճանաչի՛ր ինձ իմ ունակություններով» նկարչական մրցույթը, որին կարող են մասնակցել Dasaran-ի կայքում գրանցված Հայաստանի հանրակրթական դպրոցների աշակերտները:

Մրցույթի նպատակը դպրոցականների շրջանում հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ հանդուրժողականության սերմանումն է, կրթական հավասար հնարավորություններ ունենալու գաղափարի տարածումն է ու ամրապնդումը, ինչպես նաև տաղանդավոր աշակերտների բացահայտումը:

Բոլոր երեխաների նման հաշմանդամություն ունեցող երեխաները ևս ունեն բազմաթիվ կարողություններ, որոնք, սակայն, խտրականության առկայության պայմաններում և աջակցության բացակայության պատճառով չեն դրսևորվում: Հաշմանդամություն ունեցող երեխաների ողջ ներուժը սահմանափակվում է սոցիալական վերաբերմունքի պատճառով, քանի որ վերջինս ավելի շուտ կենտրոնացած է ոչ թե նրա վրա, թե ինչ կարող են անել հաշմանդամություն ունեցող երեխաները, այլ նրա, թե ինչ չեն կարող անել նրանք: Մեկուսացումը, ըմբռնման բացակայությունը և ենթադրյալ անկարողությունն առաջ են բերում խտրականության և արհամարհանքի վրա հիմնված սոցիալական դրսևորումներ: Նման մոտեցումը, իհարկե, անընդունելի է:

Կանոններ

Մրցույթին կարող են մասնակցել հետևյալ խմբերում ընդգրկված աշակերտները`

  • 2-5-րդ դասարաններ
  • 6-9-րդ դասարաններ
  • 10-12-րդ դասարաններ

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ստեղծագործել և ներկայացնել աշխատանք տվյալ տարիքային խմբին համապատասխանող թեմայի շուրջ`

  • 2-5-րդ դասարաններ ՝ «Մենք տարբեր ենք, բայց մենք ընկերներ ենք»
  • 6-9-րդ դասարաններ՝ «Ապրել ենք սովորում բոլորս միասին»
  • 10-12-րդ դասարաններ՝ «Կրթությունը բոլորիս համար. մենք կարող ենք միասին»

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ´ւՆ

Տվյալ թեմայից կարելի է ներկայացնել միայն մեկ աշխատանք: Նկարները պետք է լինեն միայն ձեռքի աշխատանքներ: Այն նկարները, որոնք պատրաստված կլինեն համակարգչային ծրագրերի և գրաֆիկական խմբագրիչների օգնությամբ, կհամարվեն անվավեր:

Ինչպես տեղադրել նկարը

  • Նկարը պետք է լուսանկարել (կամ “Scan” անել),
  • Լուսանկարները պետք է լինեն միայն “.jpg”, կամ “.png” ձևաչափի,
  • Լուսանկարների ծավալը չպետք է գերազանցի 2mb-ը,
  • Լուսանկարների նվազագույն չափը պետք է լինի 600px,
  • Լուսանկարը տեղադրելու համար պետք է մուտք գործել կայքի «Մրցույթներ» բաժնի «Ճանաչի՛ր ինձ իմ ունակություններով» մրցույթ ենթաբաժին,
  • Մարտի 13-ից հասանելի կլինի «Իմ աշխատանքները» կոճակը, որը սեղմելով, կկարողանաք վերբեռնել Ձեր համակարգչում տեղակայված լուսանկարը,
  • Լուսանկարը վերբեռնելուց հետո անհրաժեշտ է լրացնել «Հեռախոսահամար» դաշտը, ցանկության պարագայում`«էլ.փոստ» դաշտը,
  • Տվյալները պահպանելու համար պետք է սեղմել «Ուղարկել» կոճակը,
  • Լուսանկարը կայքում կհայտնվի միայն Dasaran-ի աշխատակիցների վերանայելուց հետո:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ´ւՆ

Նկարի բնօրինակը պետք է լինի նվազագույնը A4 ֆորմատի թղթի չափով: Անպայման պահպանեք նկարի բնօրինակը, քանի որ այն անհրաժեշտ կլինի ներկայացնել երրորդ փուլում:

Մրցույթը բաղկացած է 3 փուլից


1-ին փուլ
Մրցույթի առաջին փուլը կմեկնարկի մարտի 13-ին և կտևի մինչև ապրիլի 4-ի ժամը 17:00-ն: Այս ընթացքում անհրաժեշտ է առաջադրված ժամկետում ստեղծագործել, այնուհետև աշխատանքները վերբեռնել կայքի համապատասխան բաժին:

2-րդ փուլ
Մրցույթի երկրորդ փուլը կանցկացվի ապրիլի 11-ից մինչև ապրիլի 28-ի ժամը 17:00-ն: Այս ընթացքում կայքի օգտատերերը հնարավորություն կունենան քվեարկելու մասնակիցների աշխատանքների օգտին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ´ւՆ

Հաշվի առնելով բազմաթիվ խնդրանքները՝ «Ճանաչիր ինձ իմ ունակություններով» նկարչական մրցույթի քվեարկության վերջնաժամկետը երկարացվում է մինչև ս.թ. ապրիլի 29-ը՝ ժամը 17:00

Քվեարկության կարգը

Երկրորդ փուլ անցած աշխատանքները տեղադրված կլինեն Dasaran-ի կայքի գլխավոր էջում, որտեղ կայքում գրանցված աշակերտները կկարողանան քվեարկել:

Յուրաքանչյուր օգտատեր մրցույթի ընթացքում կարող է քվեարկել միայն մեկ անգամ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ´ւՆ

Նկարների քվեարկությանը կարող են մասնակցել նաև “Facebook” սոցիալական ցանցի օգտատերերը “Like” կոճակի օգնությամբ: Այս եղանակով ստացված յուրաքանչյուր “Like” կհաշվվի որպես 0,1 միավոր և կգումարվի Dasaran-ի կայքում անցկացվող քվեարկության ձայների ընդհանուր թվին:

3-րդ փուլ
Երկրորդ փուլի արդյունքները կամփոփվեն ապրիլի 28-ից մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում: Յուրաքանչյուր տարիքային խմբից հաղթող կճանաչվեն 3 լավագույն նկարի հեղինակները (կընտրվեն հանձնաժողովի կողմից): Քվեարկության արդյունքների հիման վրա կընտրվի ևս 1 աշխատանք:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ´ւՆ

Մրցույթի շրջանակում ընտրված լավագույն աշխատանքները կներկայացվեն ամփոփիչ ցուցահանդեսի ժամանակ:

Ներկայացվող նկարի բնօրինակի հետևի մասում անհրաժեշտ է, որպեսզի գրված լինեն հետևյալ տվյալները`

  • Անուն, ազգանուն, հայրանուն,
  • Դպրոց, դասարան,
  • Կոնտակտային տվյալներ,
  • Դպրոցի տնօրենի (կամ փոխտնօրենի) անուն ազգանուն, ստորագրություն և դպրոցի կնիք:

Աշխատանքները, որոնք ստորագրված և կնքված չեն լինի դպրոցի կողմից ու կներկայացվեն միայն աշակերտի կամ ծնողի ստորագրությամբ, կհամարվեն անվավեր:

Բնօրինակները պետք է ներկայացնել Dasaran կրթական կենտրոն (հասցե` ք. Երևան, Հակոբ Հակոբյան 3/2) ս.թ. մայիսի 2-ից մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում՝ երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 09.30-18.30-ը:

Մրցանակների հանձնման կարգ

  • Մրցույթի շրջանակում նախատեսվում են 9 գլխավոր և 30 խրախուսական մրցանակներ:
  • Հաղթող ճանաչված աշակերտները կպարգևատրվեն արժեքավոր մրցանակներով:
  • «Հանրության համակրանք»-ին արժանացած ևս 1 աշխատանք կպարգևատրվի անակնկալ նվերով:

Մրցույթի ամփոփում


«Ճանաչի՛ր ինձ իմ ունակություններով» մրցույթի ամփոփիչ ցուցահանդեսի և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության անցկացման վայրի ու ժամի մասին կտեղեկացվի լրացուցիչ: