Մրցույթներ

Դպրոցի արտաքին և ներքին տեսքի ամանորյա
ձևավորում 2017-2018
Ցուցակ
ՄՐՑՈՒՅԹ
«Դպրոցի արտաքին և ներքին տեսքի ամանորյա ձևավորում»
Ամանորյա տոներին ընդառաջ Dasaran կրթական ծրագիրը ս.թ. նոյեմբերի 30-ից հայտարարում է «Դպրոցի արտաքին և ներքին տեսքի ամանորյա ձևավորում 2017-2018» մրցույթը, որի իրականացմանն աջակցում են Հայաստանի և Արցախի կրթության և գիտության նախարարությունները, Երևանի քաղաքապետարանն ու «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպությունը: Մրցույթին կարող են մասնակցել Dasaran կրթական ծրագրում ընդգրկված հանրակրթական բոլոր դպրոցները:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է`
Ս.թ. նոյեմբերի 30-ից մինչև ս.թ. դեկտեմբերի 14-ը ձևավորել դպրոցական խումբ (աշակերտներ, մանկավարժներ, ծնողներ` ըստ ցանկության), կատարել դպրոցի արտաքին և ներքին ձևավորման աշխատանքներ և լուսանկարել:
Ս.թ. դեկտեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 25-ի ժամը 17:00-ն լուսանկարները տեղադրել Dasaran-ի կայքում: Ձևավորման հատվածը կարելի է ընտրել ըստ ցանկության՝ դպրոցի դիմային հատված, բակ, մուտք, դարպաս և այլն:
Ուշադրությո´ւն.
Ս.թ. դեկտեմբերի 25-ի ժամը 17:00-ից հետո լուսանկար տեղադրելու հնարավորություն այլևս չի լինի:

Ինչպե՞ս տեղադրել լուսանկարները.
1.
Լուսանկարները պետք է ներկայացնել Ձեր դպրոցում Dasaran-ի աշխատանքները համակարգող օպերատորին,
2.
Վերջինս իր աշխատանքային էջից նկարները պետք է տեղադրի կայքի համապատասխան բաժնում,
3.
Լուսանկար տեղադրելու համար օպերատորը պետք է մուտք գործի իր աշխատանքային տիրույթ, այնուհետև՝ «Մրցույթներ» բաժին,
4.
Նկարը տեղադրելու համար պետք է սեղմել «Ավելացնել նկար» կոճակը` ընտրելով համակարգչում տեղակայված լուսանկարները,
5.
Տվյալները պահպանելու համար պետք է սեղմել «Հաստատել» կոճակը,
6.
Օպերատորի հաստատելուց հետո լուսանկարները կայքում կհայտնվեն Dasaran-ի պատասխանատուի վերանայվելուց հետո,
7.
Լուսանկարների թիվը սահմանափակ է՝ յուրաքանչյուր դպրոց կարող է տեղադրել առավելագույնը 4 լուսանկար,
8.
Լուսանկարները պետք է լինեն միայն «.jpg», «.png» ձևաչափի,
9.
Լուսանկարների ծավալը չպետք է լինի 2mb-ից մեծ:

Քվեարկություն
Ս.թ. դեկտեմբերի 25-ից 28-ը Dasaran կրթական ծրագրի ներկայացուցիչները կվերանայեն աշխատանքները, իսկ ս.թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2018թ.-ի հունվարի 29-ի ժամը 17:00-ն կայքում կանցկացվի առցանց քվեարկություն, որին կկարողանան մասնակցել միայն կայքում գրանցված աշակերտներն ու ծնողները:
Յուրաքանչյուր քվե կգրանցվի ոչ թե առանձին նկարների, այլ դպրոցի օգտին:
Յուրաքանչյուր օգտատեր մրցույթի ընթացքում կարող է քվեարկել միայն մեկ անգամ:
Ուշադրությո´ւն.
Նկարների քվեարկությանը կարող են մասնակցել նաև «Facebook» սոցիալական ցանցի օգտատերերը «Like» կոճակի օգնությամբ: Այս ճանապարհով ստացած յուրաքանչյուր «Like» կհաշվվի որպես 0,1 միավոր և վերջում կգումարվի «Dasaran»-ի կայքում անցկացվող քվեարկության ձայների ընդհանուր թվին: 

Քվեարկությունը կտևի մինչև 2018թ.-ի հունվարի 29-ի ժամը 17:00-ն, իսկ հունվարի 29-ից մինչև փետրվարի 8-ը կընթանան արդյունքների ամփոփման աշխատանքները:

Մրցանակներ
Քվեարկության արդյունքում հաղթող կճանաչվի առավելագույն ձայներ հավաքած դպրոցը, բացի այդ, հաղթող կճանաչվի նաև հանձնաժողովի կողմից ընտրված ևս 3 դպրոց: Այսպիսով, հաղթող ճանաչված 4 դպրոց որպես մրցանակ կստանա մեկական համակարգիչ:
Նշենք նաև՝ ակտիվ մասնակցություն ցուցաբերած ևս 36 դպրոց հանձնաժողովի կողմից կստանա խրախուսական նվերներ և պատվոգրեր:

Ուշադրությո´ւն.

Ձևավորման աշխատանքներում պարտադիր է Dasaran կրթական ծրագրին վերաբերող տարրերի (ապրանքանշան (լոգո), նկարներ և այլն) օգտագործումը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի անցկացված մրցույթի շրջանակում հաղթող ճանաչված դպրոցները չեն կարող ներկայանալ նույն աշխատանքներով:

Հավելենք նաև՝ դպրոցի ամանորյա ձևավորման համար պետք չեն լուրջ ֆինանսական ներդրումներ, ավելին՝ առավել ողջունելի կլինեն ձեռքի աշխատանքները:

Մրցույթի ամփոփում
Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ս.թ. մարտի 5-ին` ժամը 15:00-ին, Dasaran կրթական կենտրոնում: